Քյարամյանը հիմա էլ նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ

7

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.

 

Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հրամանագրում:

 

Նշենք, որ Քյարամյանը երեկ ազատվել էր Վերահսկողության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՔԿ պետի տեղակալ: Պարզվում է՝ պաշտոնից պաշտոն փոխելն այլ նպատակ ուներ:

 

Hraparak.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ ղեկավար կազմում աշխատելու հետ կապված օրենքը որոշակի պահանջներ ունի՝ անձը պետք է իրավապահ համակարգում համապատասխան աշխատանքի ստաժ ունենա։ Այս միջանկյալ պաշտոնն այդ ստաժն ապահովելուն է ուղղված։

 

Ինչպես արդեն գրել էինք, ՀՀ ՔԿ պետի 5-րդ տեղակալն էր նա դարձել: Իսկ հաստիքն իջեցվել էր այս տարվա ապրիլի 30-ին: