Քարվաճառում ադրբեջանցի դիվերսանտներ են ձերբակալվել. ՊՆ

11

Հայաստանի (Արցախ) Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:

Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: