National Geographic-ը հրապարակել է աստղերի դիտման համար աշխարհի լավագույն հնավայրերի ցանկը, որում ընդգրկել է նաև Քարահունջը:
Հոդվածում նշվում է, որ հայկական Սթոունհենջը գտնվում է Սիսիան քաղաքի մոտ, քարերի ընդհանուր քանակը 223 է, որոնցից մի քանիսը կշռում են ընդհուպ մինչև 10 տոննա, իսկ որոշներն ունեն շրջանաձև անցքեր:
Քարահունջի հետ միասին ցանկում ընդգրկված են նաև Նյու Մեքսիկոյի, Պորտուգալիայի, Հունաստանի, Քենիայի, Իրանի, Ավստրալիայի, Կալիֆոռնիայի նմանատիպ վայրերը:














