Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հաղթահարման դաշտը կարելի է բաժանել երկու մասի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով.
«Մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի համավարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա: Բայց ես ուզում եմ ասել, որ այդ քաղաքական շրջանակները կորոնավիրուսի համավարակի ավարտի հետ ավարտվելու են: Նրանք ավարտված են, բայց էդքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են: Նրանք, ովքեր լավ չեն հասկանում և հասկանալու հետ կապված օբյեկտիվ, բնածին պրոբլեմներ ունեն, մենք նրանց տեսանելի և հասկանալի կերպով կբացատրենք: Եվ էս անգամ համոզված եղեք, որ նրանք ցկյանս կհասկանան և այլևս չեն փորձի քիթները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չի: Մենք բոլորս գիտենք, թե որն է նրանց արժանի տեղը: Բոլորն ըստ ընթացակարգի կհայտնվեն իրենց արժանի տեղում»,- ասաց նա:











