Երրորդ անգամն է՝ ցեղասպան թուրքը գաղթական է դարձնում Քեսաբի մեր ժողովրդի զավակներին. Արամ Ա

21

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ Քեսաբում պատահածի հետևում նույն արյունարբու թշնամին է կանգնած: 

«Ահա երրորդ անգամն է՝ ցեղասպան թուրքը գաղթական է դարձնում Քեսաբի մեր ժողովրդի զավակներին: Այս իրավիճակի դեմ մեր ժողովուրդը չի կարող լուռ մնալ: Քեսաբի ժողովուրդը պետք է շուտով վերադառնա Քեսաբ և տեր կանգնի իր տներին, գործատեղիներին, ազգային կառույցներին»,- ասել է նա:

Արամ Ա-ն ընդգծել է, որ իրենք միշտ կմնան սիրիահայերի կողքին և նրանց զօրավիգ կլինեն: