Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում բախում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի և իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանի միջև:
«Մարդու արժանապատվությունն անխախտել է, դա առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի, եւ եթե այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, մի շեղեք ճշմարտությունը եւ եկեք այստեղ ուրիշ բան ասեք»,- նշեց Պետրոսյանը:
Այդ պահին հանձնաժողովի անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ինչ-որ բան ասաց, սակայն չլսվեց, ինչին Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Բայց ձեզ ո՞վ ձայն տվեց: Մի հատ դուք ձեր չափի մեջ մնացեք»:
Վիճաբանություն սկսվեց, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Տո դու ով ես, որ ինձ ընդհատես»:
«Ես Նիկոլայ Բաղդասարյանն եմ»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը, ինչին ԲՀԿ-ականը արձագանքեց. «Գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»:
Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ընդմիջում հայտարարեց:











