ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքում է իր պաշտոնանկության մասին լուրերը:
«Ոչ, նման բան չկա»,- ասաց նա:
Հարցին, թե որտեղից են այդ լուրերը, Ավինյանը պատասխանեց, որ չգիտի:
Դիտարկմանը, որ լուրեր էին շրջանառվում, որ ինքը իշխանության թիկունքում ինչ-որ դավեր է նյութում, Ավինյանն արձագանքեց. «Անկեղծ ասեմ, չգիտեմ՝ որտեղից են այդ լուրերը: Այսինքն, գիտեմ, երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որոնք բազմաթիվ կայքեր տարածեցին, և ես կարծում եմ, որ սա նաև վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ, և հուսով եմ, որ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»:











