Տեսախցիկը ֆիքսել է Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը (տեսանյութ)

8

Տեսախցիկը ֆիքսել է երեկ՝ հունիսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած խոշոր և ողբերգական ավտովթարը, որի հետևանքով 1 հոգի մահացել էր, 5 հոգի տեղափոխվել հիվանդանոց․ տեղեկացնում է shamshyan.com-ը։

Երեկ, Ժամը 19:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել էին Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Բախման հետևանքով Mercedes-ը մասամբ հայտնվել էր Opel-ի տակ:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ: Փրկարարները Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս էին բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարներն իրականացրել էին հովացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

[wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/FAk9l_0pamM” frameborder=”0″ width=”425″ height=”350″]