ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։
Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո Փաշինյանը մեկնեց «Cinquantenaire» համալիր, ուր ժամանեցին նաև մյուս պատվիրակությունների ղեկավարները։
ՀՀ վարչապետին դիմավորեց Բելգիայի վարչապետը, տեղի ունեցավ նաև ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների և կառավարությունների ղեկավարների արարողակարգային տեսանկարահանումը։











