Վրեժն ու Պահանջատիրությունն է մեր կարգախոսը

33

Այսօր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: 100 տարի անցավ մեր նախնիների բնաջնջումից: Ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է, քանի դեռ մենք չենք վերադարձրել մեր հայրենիքը, մեր կորուստները չեն փոխհատուցել: Մենք պարտավոր ենք լուծել մեր պապաերի վրեժը:

Ցեղասպանությունը ոչ միայն 1915-1922 թվերին է տեղի ունեցել, այլև դրանից տասնյակ տարիներ առաջ: Հայերին 1890-ականներին բնաջնջում էր դեռևս Սուլթան Աբդուլ Համիդը: Այսօր, միգուցե հեշտ է արտահայտել ցեղասպանություն բառը, միգուցե ավելի հեշտ է միջոցառումներ կազմակերպել, ռոմանտիկ բառերով ներկայացնել ցավը, բայց ցեղասպանությունը բառերով չես բուժի, այն միայն վրեժով և պահանջատիրությամբ կարող ես հաղթահարել:

Իհարկե, հիանալի են ժամանակակից մեթոդներով ցեղասպանության մասին բոլոր մակարդակներին իմաց տալն ու հիշեցնելը, բայց բառերի ու գործողությունների մեջ պետք է չափազանց զգույշ լինել: 100-րդ տարելիցը պետք է մեծ շուքով անցկացվեր, բայց պետք էր սկսել ճշմարտությանը առերեսվելուց:

1. Ապրիլի 22-23-ին Հայաստանում անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովը, որին մասնակցեցին տարբեր երկրների, միջազգային կառույցների պատվիրակություններ: Համաժողովի նպատակը ցեղասպանությունների կանխարգելումն էր: Առաջին հայացքից նպատակը շատ մարդասիրական է թվում, բայց… Համաժողովը, քանզի գլոբալ էր, իր բնույթով ավելի շատ գլոբալիզմի քարոզ էր, որն իբրև թե կփրկի մարդկությանը ցեղասպանություններից:

Սա խեղկատակատակություն է, ապատեղեկատվություն, որով լափշաներ են կախում հայ մարդու ականջներին: Հայոց Ցեղասպանությունը իրականացավ գլոբալիզմի հասնելու նկրտումների պատճառով: Հենց նույն սիոնիստ գլոբալիստների շնորհիվ, ում կարգախոսն էր «Հավասարություն, եղբայրություն և ազատություն»: Այսինքն՝ համահարթեցումը չի կարող խաղաղություն բերել, համահարթեցումը բոլորին նույն մակարդակի վրա է ուզում հասցնել և ցեղասպանություններով հասնել իր գեր նպատակին՝ Նոր աշխարահակարգին: Եվ մենք ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանականերում լսում ենք ցեղասպանությունների կանպարգելման մեթոդները, որոնք գլոբալիզմի քողի տակ անհետանում են:

Հարկավոր է մեր երկիրը զերծ պահել գլոբալիզմ կոչվող համամարդկային աղետից: Գլոբալիզմը կործանում է երկրները, ոչնչացնում ազգությունները, ընտանիքներն ու մշակույթը: Անկախության տենչացող ազգը չի կարող համահարթվել:

2. 100-րդ տարելիցը պետք է լիներ պահանջատիրության և հայի վրեժխնրդության տարի: Բայց ՀՀ նախագահն իր ելույթներով և համաշխարհային լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ոչ մի խոսք չի նշում պահանջատիրության մասին: Նա նույնիսկ թուրքական Հուրիյեթ թերթին տված հարցազրույցում նշում է, որ ցանկանում է՝ մի օր Թուրքիայի նախագահի հետ բարձրանալ Ծիծեռնակաբերդ, որ աշխարհը տեսնի՝ իրենք միասին են պայքարում ցեղասպանությունների դեմ: Սա խայտառակություն է, այն էլ Թուրքիայի նման ժխտողականության և պատմության դեպքերը աղավաղելու ֆոնի տակ:

Մեկ այլ հարցազրույցում՝ տված BBC-ին՝ Սարգսյանը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, որոնք ամիսներ առաջ հետ կանչեց ԱԺ-ից, նշում է, որ մենք նախապայմաններ չենք առաջադրում Թուրքիային: Հետո Սարգսյանը շարունակ համոզում է լրագրողին, որ «մենք չենք ուզում որևէ մեկին վիրավորել»: Եվ շեշտում. «Մենք նույնիսկ այսօրվա Թուրքիայի իշխանություններին չենք մեղադրում Ցեղասպանություն իրականացնելու մեջ: Ինչպե՞ս կարող ենք այսօրվա պաշտոնյաներին մեղադրել Ցեղասպանություն իրականացնելու մեջ: Մենք ասում ենք, որ պետք չէ մեղսակից լինել, նախորդների արածներին, պարտադիր չէ, որ ամեն պարագայում արդարացվեն»:

Այս խոսքերից հետո անհասկանալի է, թե ինչ է իրականում ուզում Սարգսյանը, այսինքն՝ նրա միակ ցանկությունը Թուրքիայի նախագահին Ծիծեռնակաբերդում տեսնելն է, ուրիշ որևէ պահանջ չունի: Նախապայմանը պետք է մեր հայրենիքի վերադարձը, մեր հասցրած բարոյահոգևոր և նյութական վնասի փոխհատուցումը լինի: Պարո՛ն նախագահ, մենք պետք է լինենք նախապայման թելադրողը, ոչ թե թուրքը, ով նույնիսկ Արցախի հարցն է նախապայման դարձրել հայ-թուրքական արձանագրությունների համար և այսօրվա իր ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նշում է. «Մեկ անգամ հարգանքով հիշում եմ Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում զոհված բոլոր օսմանցի հայերին և ցավակցություններս եմ հայտնում նրանց երեխաներին ու թոռներին»:

Ինչո՞ւ եք այդ դեպքում կարգախոս ընտրել «Հիշում եմ և պահանջում», չէ՞ որ դուք որևէ պահանջ չունեք, ձեզ միայն հիշողություններն են հետաքրքրում, դե Թուրքիան էլ շարունակ ասում է, որ հիշում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած «տխուր միջադեպերը»:

Ցավոք, Սարգսյանի ելույթները 100-ամյա ցավից ծնված պահանջատիրության կոչեր չէին: Անկախ Հայաստանը վրեժխնդիր լինելու փոխարեն, պահանջատիրություն ներկայացնելու փոխարեն, միայն հիշում է և ուզում է աշխարհին հիշեցնել որ 1915թ-ին եղել է Ցեղասպանություն, ինչի մասին գիտեն բոլորը:

3. 100 տարի անց մենք ինքներս չենք առերեսվում մեր պատմությանը, մինչ օրս վախենում ենք ասել ճշմարտությունը, վախենում ենք իրերն իրենց անունով կոչել: Ցեղասպանությունը մեկ օրում չէին ծրագրավորել, այն տասնյակ տարիների ընթացքում էր պլանավորվում և ժամանակ առ ժամանակ իրականցվում էր: 1890-ականների Համիդյան ջարդերին հաջորդեցին Ադանայի ջարդերը, դրան հաջորդած տարիներին շարունակվել է հայերի բնաջնջումը, ունեզրկումը, տեղահանությունը և հայրենազրկումը: Բազմաթիվ արձանագրություններ, նամակագրություններ և օտար երկրների ղեկավարություներին ուղղված դիմումներ կան, որտեղ 1915-ից տարիներ առաջ ասվում է, որ հայերին ուզում են ցեղասպանել, փորձեք կանխարգելել: Մենք այսօր չենք ուզում լսել և իմանալ ցեղասպանության կազմակերպիչների, սիոնիզմի դերակատարության,  իրականացնողների, աջակցողների, ֆինանսավորողների, մեր միլիարդների հասնող կորուստների մասին: Մենք այսօր ոչ թե պետք է ակնկալենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը, այլ պետք է կազմակերպիչներին և նրանց աջակցողներին ևս ստիպենք միանալ մեղսագործությանը և հատուցել: Մի՞թե 100 տարին հերիք չէր պատմության վրայից շղարշը հանելու համար:

4. Վստահաբար աշխարհում չկա մի երկրի կառավարություն կամ խորհրդարան, որ տեղյակ չլինի 1915թ-ի Մեծ եղեռնի մասին և նրանց շարունակ հիշեցնել մի բան, որի մասին գիտեն, անիմաստ է: Անիմաստ է ընկնել Ցեղասպանություն բառի հետևից, այս կամ այն անձի կողմից երևույթը ցեղասպանություն կոչելու համար, դրանով մենք ոչինչ ետ չենք բերի: Ի՞նչ իմաստ ունի սպասել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքին, երբ ԱՄՆ-ի այլ նախագահներ ճանաչել են Ցեղասպանությունը, բայց դրանով մեր ցավը և մեր պահանջատիրությունը չի փոխվել: Մեզ համազգային պահանջատիրության ակցիա է հարկավոր, մենք պարտավոր ենք մեր նախնիների, մեր պապերի առաջ՝ լուծելու մեր վրեժը, իսկ դրա համար, ցավոք, չունենք այնիպիսի երկրի ղեկավար, որը մեզ առաջնորդի և իր բոլոր լծակները գործի դնի ոչ միայն միջոցառումներ կազմակերպելու, այլև պահանջատիրության, վրեժխնդրության վերածննդին աջակցելու համար: Օտարները մեզ չեն օգնի հայի համար այս գերագույն խնդիրը լուծելու համար, քանզի աշխարհաքաղաքական իրադրությունը շարունակ մեր դեմ է աշխատում: 20-րդ դարասկզբին մենք խանգարում էինք ոչ միայն թուրքերին, դա հարկավոր է գիտակցել, մենք խանգարում էինք սիոնիստ հրեաներին, խանգարում էինք անգլիացիներին, գերմանացիներին, ռուսներին, մեր բնաջնջումը պայման էր ուրիշների համար բարեկեցիկ տարածք և բնակավայր կերտելու համար: Չմոռանանք, որ դեռևս 1890-ականներին էին սիոնիստները դիմել Սուլթան Համիդին հայկական հարցը լուծելու (լուծումն, իհարկե, բնաջնջումն էր) փոխարեն ստանալ Երուսաղեմը: Այնպես, որ մենք ինքներս պետք է վերածնվենք և դառնանք պահանջատեր, օտարներն ունեն իրենց շահերը, որոնք մերի հետ չեն համընկնում:

5. Մյուս սոսկալի փաստը ցեղասպանությանը կրոնական բնույթ տալն է: Երիտթուրք պարագլուխները բազմիցս շեշտել են, որ հայերին չեն բնաջնջում քրիստոնյա լինելու համար, այլ հայ լինելու համար: 1911թվի Սալոնիկի ժողովում երիտթուրքերը նման հայտարարությամբ են հանդես եկել, որը ապացուցում է, որ Հայոց Ցեղասպանությունը վասն հավատոյ չէր. «Կայսրության բնույթը պետք է լինի մահմեդական, մյուս ազգություններին պետք է մերժել կազմակերպվելու իրավունքը, քանի որ ապակենտրոնացումը և ինքնավարությունը դավաճանություն են թուրքական կայսրությանը: Նրանք կարող են պահպանել կրոնը, բայց ոչ լեզուն: Թուրքական լեզվի տարածումը մահմեդականության հաստատաման և մյուս տարրերի ասիմիլացման բարձրագույն միջոցն է»:

Տեսնո՞ւմ եք, ազգապահպանության կարևորագույն միջոցը լեզուն է և հայերնիքը, սրանք ուզում էին վերացնել հայերենը, մեզ զրկել հայրենիքից: Փաստերը բազմաթիվ են: Պետք չէ կրոնականացնել երևույթը, սրբացնել և երկինք ուղարկել արդեն 100 տարի երկնքից մեզ նայող 1.5 մլն գուցե ավելի զոհերին: Նրանք հանուն հավատի չնահատակվեցին, նրանք հայ լինելու, իրենց հայրենիքից արմատախիլ անելու համար բնաջնջվեցին: Այսօր աշխարհը մեզ միայն կրոնական աղոթքներով է տեսնում և լսում: Բա՛վ է «Տեր ողորմեաներով» առաջնորդվել և միայն երկնային արքայության մասին երազել, հարկավոր է հզոր բանակով, հայ զինվորով, պահանջատեր հայ երիտասարդով ու այդ ոգով դաստիարակվող նոր սերունդով ներկայանալ աշխարհին, ու դա դարձնել մեր դրոշը և ոչ թե երկնային արքայությունը:

Իմ նախնիներն էլ են եղել Ցեղասպանության զոհեր: Մայրս պատմում է, որ իր պապի եղբորն ու մի ամբողջ գյուղի ժողովրդին մատուռում վառել են, իսկ իր պապն իր աչքով տեսել է, թե ինչպես են վառվում իր հարազատները:

Որպես վերջաբան. հոգ չէ, որ 100-րդ տարելիցն այսքան ռոմանտիկ բնույթ ստացավ, կարևորը գիտակցումն է, որ մեր վրեժը ժամկետներ չի ճանաչում և պատրաստ լինենք, գոնեմ 101-ին լինել պահանջատեր: Մեզ իրական հայ, ազգային, ազատատենչ ու անկախ ղեկավար է հարկավոր, որ կարողանանք ներկայացնել մեր պահանջատիրությունը, քանի դեռ չունենք, ցեղասպանության տարելիցները կնշենք միայն խոսքով, ծաղիկ դնելով և Տեր ողորմեաներով:

Ես խոնարհվում եմ մեր նախնիների առաջ և երազում ապրել այդ վերածննդի օրը, երբ կլուծենք մեր հայրենիքի հարցը: