Վրաստանը համարվում է առաջատար կորոնավիրուսային անվտանգության առումով

3

Deep Knowledge Group-ի ներկայացրած զեկույցում Վրաստանը համարվում է առաջատար կորոնավիրուսային անվտանգության առումով։

Ռիսկերի գնահատման վարկանիշային ցանկում Վրաստանը ստացել է 550 միավոր, որը ստացվել է տարբեր պարամետրերի համատեղմամբ, այդ թվում՝ արդյունավետ կարանտինի, կառավարության կողմից իրականացված ճգնաժամային արդյունավետ կառավարման, իրականացված մոնիթորինգի, վարակակիրների հայտնաբերման արդյունավետության, արտակարգ դրությանը պատրաստ լինելու եւ այլն։

Կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում գտնվող 12 պետությունում, այդ թվում՝ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Ղազախստանում եւ Ռուսաստանում։