Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները մայիսի 16-ին հանդիպելու են Վիեննայում: ՌԴ ԱԳՆ աղբյուրը ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է, որ հանդիպմանը հնարավոր է մասնակցեն ԱՄՆ, Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները:
Նշենք, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հայտարարել է, որ Ալիևի հետ Սարգսյանի հնարավոր հանդիպման մասին մասին կտեղեկացնեն պատշաճ կարգով։











