ԱԺ ապրիլյան քննիչ հանձաժողովի նիստի հյուրն այսօր վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանն է։
Վերջինս երկրորդ անգամ է հյուրընկալվում հանձնաժողով։ Նիստից առաջ Կարապետյանը անպատասխան թողեց լրագրողների հարցերը, թե ինչո՞ւ է երկրոդ անգամ հյուրընկալվել հանձնաժողով և ի՞նչ տեղեկատվություն պիտի փոխանցի հանձնաժողովին։
Նշենք, որ Կարապետյանը զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը դեկտեմբերի 18-ից։ Նախկինում Կարապետյանը ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետն էր։











