Վարչապետի աներորդին մաքսանենգ ծխախոտի հետ կապ չունի. Անդրանիկ Քոչարյան

10
ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ «Իմ քայլի» պատգամավոր, վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը մաքսանենգ ծխախոտի հետ կապ չունի։

«Կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը տիրապետում է նմանատիպ նախկինում օգտագործած սխեմաներին, բայց դա Հրաչ Հակոբյանի հետ որևէ կապ չի կարող ունենալ, եթե ուսումնասիրեք, կտեսեք, թե ովքեր են՝ Վարդան Հարությունյան և այլն։ Դրանք կապված են նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ»,- ասաց նա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսաուղերձին։