Վարդենիսում կարոնավիրուսի հաստատված 47 դեպքից 11-ը հիվանդանոցի աշխատակիցներ են

8

Վարդենիսում այս պահին կա կարոնավիրուսի հաստատված 47 դեպք, որից 11-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, 1-ը՝ բժիշկ, ունենք պոլիկլինիկայում հաստատված 9 դեպք, որոնցից 2-ը բժիշկ են։ Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը․

«Մենք Վարդենիսում դեռևս խնդիրներ ունենք սկզբնաղբյուրի բացահայտման հետ կապված, հավանաբար տեղյակ եք, որ առաջին դեպքը հայտնաբերվել է բժշկուհու մոտ, բայց խնդիր ունենք պարզելու, թե որտեղ է բժշկուհու մոտ հայտնաբերվել»,- ասաց մարզպետը։