Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների դատարանի սեպտեմբերի 23-ի դատավճռի դեմ: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Վարդան Սեդրակյանը դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով, այն է՝ քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ, և դատապարտվել ազատազրկման 14 տարի ժամկետով:
Պաշտպան Սիրունյանը ներկայացրել է հատված վերաքննիչ բողոքից: Ըստ այդմ,«ըստ էության, ընթերցելով դատավճիռը, ստացվում է, որ դատավարության մասնակիցներից ինչ-որ մեկի կամ մի քանիսի մոտ մի բան այն չէ մեղսունակության հետ, որովհետև ստացվում է, որ առանց դրդապատճառի, առանց նպատակի, առանց պատշաճ դրդելու (ստիպելու, վարձատրելու…), առանց կազմակերպչական աշխատանքի, առանց գին պայմանավորվելու և վճարելու (դիլխոր չէք մնա ասելով) Վ.Սեդրակյանը հանձնարարում է սպանել ոչ ավել-ոչ պակաս Պարույր Հայրիկյանին, հեռու չգնալու համար դա հանձնարարում է իր դիմացի հարևանին (որ բացահայտելը հեշտ լինի), կատարողներին հանձնարարում է Պ.Հայրիկյանին հետևյալ հենց իր՝ Վ.Սեդրակյանի մեքենայով (03-333 պետհամարանիշներով), որ կասկած չլինի, որ դա իր մեքենան է, չհաջողված սպանության իր «հանցակիցներին» չի հեռացնում հանրապետությունից (առնվազն՝ չի պարտակում), որպեսզի իրավապահների աշխատանքը չդժվարացնի, Խ.Պողոսյանին էլ խորհուրդ է տալիս «ՆԱԳԱՆ»-ը և փամփուշտները տանել տուն, ապահով պահել, որ գործը հեշտ բացահայտվի…»:














