Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման` ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախգահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու համար։
Հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին դատարանը դատապարտեց համապատասխանաբար 14 և 12 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը կալանավորվել է մարտի 5-ին Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի առնչությամբ (ՀՀ Քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով՝ նախատեսված հանցագործություն կատարելը):














