Վատիկանը հայ միջնադարյան մտքի հանճար Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս» է շնորհել։ Հայտնում է Ռադիո Վատիկանը։
Փետրվարի 21-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ինը առանձնազրույց է ունեցել Վատիկանի Արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Անջելո Ամատոյի հետ, որի ընթացքում հաստատել է Արևելյան եկեղեցիների ժողովի կարդինալների դասի ու եպիսկոպոսների լիագումար նիստի դրական վճիռը՝ հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսիոփա Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս» շնոհելու մասին։














