Վաղը կթույլատրեն ՀԷՑ-ի վաճառքը

10

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի վաճառքի հարցը կքննարկի վաղվա նիստում և կթույլատրի վաճառքը:

Հանձնաժողովի կայքում հրապարակաված տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 1-ին ՀԾԿ-ն կորոշի թույլատրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը երկու շաբաթ առաջ էր հանվանություն տվել այս գործարքին: Պարզվել էր, որ գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, իսկ կառավարության անդամները լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել են, որ տեղյակ չեն, թե ով է ՀԷՑ-ի գնորդը: