Հանրային սննդի կետերի աշխատանքում առաջիկայում հնարավոր է նոր սահմանափակումներ լինեն` պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
Նրա խոսքով` կառավարությունում ու պարետատանն այժմ այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում:
«Խոսքն առհասարակ հանրային սննդի կետերի մասին է: Հիմա քննարկումների փուլ է: Կարծում եմ` երկուշաբթի, օրվա երկրորդ կեսին կամ օրվա վերջին արդեն պարզ կլինի, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ»,- ասաց Գևորգյանը:
Այդուհանդերձ, վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ հանրային սննդի կետերի, ռեստորանների, սրճարանների գործունեության դադարեցման մասին ներկա պահին խոսք չկա:














