Այսօր Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ լրագրող, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիայի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ումից լրագրողները հետաքրքրվեցին նաև Գառնու տաճարի շրջակայքում սրճարան կառուցելու վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Հասմիկ Պողոսյանն ասաց. «Սրճարան չէր էլ կառուցվում: Չգիտեմ՝ ինչն էր պատճառը, որ այս թեմայի շուրջ այսքան մեծ աղմուկ բարձրացավ: Չկա մի դեպք, որ մշակույթի նախարարությունը հնագիտական որևէ շերտ ոչնչացնի: Գառնու տաճարի տարածքում լանդշաֆտի ոչ մի խախտում չկա: Իսկ այն հենապատը, որ շարվում է, ուղղակի պետք է շարվեր»,- ասաց նա` հավելելով, որ դեռ 2010-ին, մշակութային արժեքների պահպանության համար Գառնու տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մրցանակի է արժանացել:
Գլխավոր Հասարակություն Հասմիկ Պողոսյանի բացահայտումը Գառնիի տաճարի մասով. Սրճարան չէր էլ կառուցվում, և չկա...














