ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպելու է ԵԱՀԿ համանախագահներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը քննարկելու համար: Հայտարարել է Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր մեկնում են Վաշինգթոնից՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի համանախագահներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- գրել է ամերիկացի համանախագահը:











