Ստամբուլում Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված հիշատակի ակցիա է անցակվել

20

Հունվարի 19-ին Ստամբուլում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող և մտավորական, Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:

«Ակօս»-ի փոխանցմամբ, միջոցառումն ամեն տարվա պես տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության վայրում՝ «Ակօսի» նախկին խմբագրատան դիմաց: 

Ներկա են եղելբազմաթիվ հայ, թուրք, քուրդ և այլազգի մտավորականներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ և իրավապաշտպաններ ու պարզապես հասարակ քաղաքացիներ: 

Ստամբուլի Շիշլի շրջանի Օսմանբեյ պողոտայում շենքերից կախված էին «Հրանտ 12», «Չենք հրաժարվի, ախպարի՛կ», «Արդարություն ենք ուզում», «Հանուն Հրանտի, հանուն արդարության» գրություններով բազմաթիվ պաստառներ: