Ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ծագումով հրեա Ջորջ Սորոսը նախատեսել է խորհրդականների ռազմավարական խմբի ստեղծում՝ ուկրաինական իշխանություններին բարեփոխումների հարցում օգնելու համար, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Սորոսը Պորոշենկոյին տեղեկացրել է Ուկրաինայի համար բարեփոխումների ծրագիր պատրաստելու մասին։
Պորոշենկոն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է համակարգել ջանքերը՝ Ուկրաինայում բարեփոխումների իրականացման համար։
Ուկրաինայի նախագահը ևս համատեղ արդյունավետ մեխանիզմներ ներմուծելու պատրաստակամություն է հայտնել՝ պետությունը բարեփոխելու համար։
Հիշեցնենք, որ Սորոսը աշխարհում հայտնի է որպես «Բաց Հասարակության Հիմնադրամ,-ների գլխավոր ֆինանսավորող և գունավոր հեղափոխությունների հովանավորող:














