Այսօր խորհրդային շրջանի բռնադատվածների հիշատակի օրն է: 1994 թվականին ընդունվեց Բռնադատվածների մասին օրենքը։ Հրապարակում ենք Գործ տոնածառի էջում հրապարակված նյութը:
Սուրեն Մելիքյանը պատմում է.
-Ծնունդով Շամշադինի շրջանի Բերդ քաղաքից եմ: Ինձնից մեծ եղբայրս Մելիքյան Յուրան, որ 65 թ.-ի ցույցի կազմակերպիչ ուսանողներից է եղել, իր դասախոս ընկերների հետ մեր տուն եկավ: Դե ես էլ 16 տարեկան երեխա էի: Օղորմածիկ հայրս լավ օղի էր քաշում հոնի, թթի: Բերեց գառ մորթեց, տղայի ընկերներն էին եկել: Կերանք,խմեցինք սկսեցին պատմել թե 15-22 թվականներին ինչ կոտորոծներա եղել: Այս ամենը իմանալուց հետո հետագայում սկսեցի այս թեմաներով հետաքրքրվել ու գործունեություն ծավալել դպրոցից սկսած:
Առաջին խնդիրը Ղարաբաղի և Նախիջեվանի վերամիավորումն էր Հայաստանին, ինչո՞ւ, – որովհետև այս հարցը հնարավոր էր Սովետական Միության սահմանադրության շրջանակներում իրականացնել: Մենք համոզված էինք, որ կայսրությունը ապագա չունի ու փլուզվելու է: Քանի Մոսկվայում հայկական լոբբին ուժեղ էր, հարկավոր էր այդ հարցը լուծել:
Ինձ ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 71թ.-ին, պոլոիտեխնիկում քննությունը հանձնելուց հետո նստեցի ավտոբուս գնում էի արդեն կալանավորված ընկերոջս կնոջը տեսնելու, մի սիրուն աղջիկ կողքս նստեց, գլուխը դրեց ուսիս ասեց նոր եմ վիրահատվել փող չունեմ, իրեն դրամ տվեցի տարա դեղատուն ցավազրկող դեղ առա ու նորից ավտոբուս նստեցի, հետևիցս նորից նստեց: Հետս եկավ ուսանողական հանրակացարան, երբ սենյակից դուրս եկա հաց գնելու համար, արդեն սենյակիս մուտքի մոտ ազգային անվտանգության աշխատողներ էին հավաքված ու ինձ ձերբակալեցին: Եթե կինը ինձ կարողանար գայթակղել ես կդատապարտվեի բռնաբարության հոդվածով:
Բնականաբար նրանց չհաջողվեց ինձ բռնաբարության հոդվածով ձերբակալել, այդ պատճառով նրանք այլ բան հորինեցին….
Ի վերջո ձերբակալվեցի 65-67 հոդվածներով հակապետական, հակասովետական ագիտացիայի ու պրոպագանդայի համար:
Սովետական Հայաստանում եղել է 71 քաղբանտարկյալ, որոնց մի մասը հետո դիմում է գրել մեղանչել է, քաղաքական գործիչներ են եղել ու քաղաքական շարժառիթներով են ներում խնդրել: Ազգային գործիչները ներում չեն խնդրել աթոռի չեն ձգտել ու իշխանության չեն գնացել: Ոնց հալածվել ենք սովետական կարգերի ժամանակ, անցած երեսուն տարիների ընթացքում էլ մեզ համար բան չի փոխվել:
90 թ.-ի դեկտեմբերի 10-ին Հայաստանի գերագույն խորհրդի նիստի ժամանակ քննարկվեց մեր՝ Հայաստանի վերամիավորման միության և Հայ դատի տղաների քաղբանտարկյալների ծրագրային դրույթները, գործելակերպը և գերագույն դատարանը արդարացրեց մեզ, ասելով, որ իրենք պատասխանատու չեն նախորդների արածների համար: Ու մենք ստացանք բռնադատվածի վկայական:
Բայց մեզ անտեսեցին հետագայում էլ ՝խորհրդային միության այլախոհներին: Մենք անտեսված չլինելու համար ստեղծեցինք «Ակումբ 65» կազմակերպությունը, մեզ տարածք հատկացվեց, որը սակայն հետագայում մեզնից վերցրեցին ու տվեցին հարևանությամբ գործող թերթի խմբագրությանը:
Նյութը պատրաստեց Իննա Մխիթարյանը
[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FTheChristmasTreeCase%2Fposts%2F3456519664382063&width=500″ frameborder=”0″ scrolling=”no” width=”500″ height=”770″]














