Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
«Մարզպետն այս պահին կոնտակտավոր անձ է և ինքնամեկուսացած է»,- ասաց Բաբայանը:
Նա նշեց, որ Պողոսյանն այս պահին իրեն լավէ զգում, գանգատներ չունի:











