Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում մոտ 300 հնագիտական հուշարձան է ոչնչացվել

6

Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում մոտ 300 հնագիտական հուշարձան է ոչնչացվել: Այս մասին Figaro թերթին տված հարցազրույցում նշել է Սիրիայի հնությունների և թանգարանների վարչության գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը:

«Սիրիայում գտնվող ավելի քան 10.000 հուշարձաններից 300-ը վնասվել են տարբեր ավերածությունների պատճառով»,- հայտնել է պաշտոնյան:

Հնագիտական նշանակություն ունեցող օբյեկտները կործանվել են գրոհայինների և կառավարական զորքերի միջև բախումների, ինչպես նաև անօրինական պեղումների հետևանքով:

Աբդուլքարիմը նշել է, որ 2012 թվից, երբ բռնությունը դարձել է համատարած, փակվել են Սիրիայի բոլոր թանգարանները, և սկսվել է նմուշների տեղափոխումը ապահով և հսկվող վայրեր։