Սիրիայի կառավարական բանակը աշխարհազորի աջակցությամբ վերահսկողության տակ է առել Հալեպի նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Թել-Բաջեր, Թլելաթ, Մարիուդա, Թել-Հադիա, Ռասմ-Սահրիջ և Խիրբեթ Ալ-Քուսա շրջանները՝ ահաբեկչական խմբավորումներին մարդկային և տեխնիկական մեծ կորուստներ պատճառելով, տեղեկացնում է սիրիական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։
Նախօրեին բանակային ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են առել Ալ-Հադեր քաղաքը և ռազմավարական Ալ-Իս բարձունքը։














