Սիսի կաթողիկոսարանի նստավայրը և կալվածքները հայ ժողովրդին են պատկանում և պետք է վերադարձվեն.Արամ Ա Կաթողիկոս

37

Սիսի կաթողիկոսարանի նստավայրը և կալվածքները հայ ժողովրդին են պատկանում և պետք է վերադարձվեն: Նոյեմբերի 10-ին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը:

«Մենք հետևողական աշխատանքներ ենք ձեռնարկել անցած մի քանի տարիների ընթացքում: Պետք է հիշեցնենք, որ իրավական դաշտն այնքան էլ դյուրին չէ, այնքան էլ նպաստավոր չէ մեր ժողովրդի համար, սակայն պետք է հավաքական ճիգ գործադրել այս ուղղությամբ: Բոլոր գործընթացները պիտի ճշտենք, որպեսզի մեր եկեղեցապատկան և ազգապատկան կալվածքները վերադարձնենք մեր ժողովրդին, մեր եկեղեցուն։ Անցած տարի երկու վեհափառները միացյալ հայտարարություն արեցին. մենք կպահանջենք մեր հազարավոր եկեղեցիները, մեր մենաստանները, վանքերը»,-ասաց կաթողիկոսը:

Նշեք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մտադիր է  դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: