Ամերիկյան Atlas Obscura առցանց պարբերականն անդրադարձել է Տաթևի վանական համալիրի «Ճոճվող սյան»:
Աղբյուրը նկատում է, որ ժամանակակից սեյսմոգրաֆի ստեղծումից դեռևս դարեր առաջ հայերը կարողանում էին կանխագուշակել երկրաշարժերն այս «Ճոճվող սյան» օգնությամբ:
«Ժամանակակից սեյսմոգրաֆի ստեղծումից (19-րդ դար) մոտ 1.000 տարի առաջ Տաթևում ապրող հայ հոգևորականները կառուցել են ճոճվող հիմքով սյունը, որն ամեն անգամ տարուբերվում էր, երբ ստորգետնյա ցնցում էր տեղի ունենում: Հազարամյա վանական համալիրը միջնադարյան գիտության և փիլիսոփայության մեծ կենտրոն էր՝ համալրված գավազանով ու նմանատիպ կառույցներով»,-նշվում է պարբերականում:
Atlas Obscura-ն անդրադարձել է նաև սելջուկների թուրքերի ներխուժմանը, որից հետո վանական համալիրը 14-15-րդ դարերում աստիճանաբար վերականգնվել է, ինչն ուղեկցվել է Տաթևի համալսարանի հիմնադրմամբ:
Գրիգոր Տաթևացու ղեկավարության ներքո այն դարձել է Հայաստանում գլխավոր ուսումնական կենտրոնը: Սակայն ծաղկման այս շրջանն ավարտվել է Լենկ Թեմուրի արշավանքների հետևանքով:














