ՍԴ անդամի թեկնածու առաջինը կառաջադրի Կառավարությունը. ընտրության հերթականությունը փոխվեց

11
Ազգային ժողովում նախորդիվ ընդունված սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմի երեք դատավորներ ազատվել են պաշտոններից։ Այդ հաստիքները լրացնելու համար կարգ կա, ըստ որի՝ ՀՀ նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը հերթականությամբ թեկնածուներ են առաջարկում։
 
Խորհրդարանն այսօր փոփոխեց այդ հերթականությունը։ Բանն այն է, որ նախորդ երկու ընտրությունների ժամանակ ՍԴ անդամի թեկնածուներ արդեն առաջարկել են նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը։ Իմքայլական պատգամավորներն այսօր ներկայացված նախաձեռնությամբ առաջարկեցին, որ հաջորդ անդամի թեկնածությունն առաջադրի հենց կառավարությունը։

ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները նիստին չէին մասնակցում, սակայն իմքայլական պատգամավորների միաձայն՝ 80 կողմ ձայները բավարար եղան այս կարգավորումն ընդունելու համար։