Արևմտյան Հայաստանի Սասուն գավառում գտնվող հայկական սբ. Պետրոս Առաքյալի 1500-ամյա վանքը որպես ախոռ է օգտագործվում: Գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական «Milliyet»-ին:
Վանքը գանձ որոնողների ոտնձգությունների հետևանքով դարձել է կիսավեր և ամբողջական ավերման վտանգի տակ է գտնվում:
Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միության ղեկավար Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ վանք տանող ճանապարհը փակ լինելու պատճառով չեն կարողանում որևէ կերպ փրկել եկեղեցին: Վերջինս նշել է, որ իրենք ցանկանում են հասնել նրան, որ եկեղեցին վերանորոգվի և բաց լինի հոգևոր տուրիզմի համար:
1 վերգետնյա և ևս 2 ստորգետնյա հարկեր ունեցող վանքի վերանորագման համար Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարություն ուղարկած դիմումներից մեկի արդյունքում ժամանակին եկել, ուսումնասիրություններ են կատարվել, սակայն այդպես էլ որևէ աշխատանք չի տարվել:














