Քիչ առաջ Հիմնադիր Խորհրդարանը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը կրծքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, սակայան այլ մանրամասներ չէր նշվում:
Րոպեներ անց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը հիվանդանոց է տեղափոխվել։
«Այսօր ժամը 9.30-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել»,- գրառել է Ահարոնյանը։














