Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են նավթի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ հիմնել, գրում է РИА Новости-ն:
«Ռուսաստանն Ադրբեջանի տնտեսության մեջ տարբեր ձևերով, այդ թվում՝ համատեղ ձեռնարկությունների տեսքով 4,2 մլրդ դոլարի ներդրում է արել: Մենք ցանկանում ենք, որ մեր ձեռնարկությունները կենտրոնանան արդյունաբերական ոլորտի վրա, որպեսզի նպաստեն Ադրբեջանի տնտեսությանն ու դիվերսիֆիկացմանը, այդ թվում՝ երկու երկրների տնտեսական կապերին»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը շատ կարևոր է նաև այն առումով, որ փոխանակման հիմնական ապրանքները միայն հումքային չեն, կապված չեն միայն նավթի ու գազի հետ:
Դիվանագետի խոսքով՝ դա նշանակում է, որ առևտուրն իրականացվում է ոչ միայն հումքի, այլև ավելի բարձր՝ վերամշակման մակարդակով:











