Ռուսաստանի և Ադրբեջանի նավերն առաջին անգամ համատեղ զորավարժություն կանցկացնեն Կասպից ծովում։ Տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններին մասնակցելու է մոտ 10 նավ։ «Կասպից ծովում ծովային տնտեսական գործունեության օբյեկտների պահպանության համատեղ գործողություններ» խորագիրը կրող զորավարժությունները կանցկացվեն Կասպից ծովի կենտրոնական մասում 2015 թվականի սեպտեմբերին:
Զորավարժությունների ընթացքում մշակվելու է Ռուսաստանի և Ադրբեջանի կասպիական նավատորմերի փոխգործակցությունը՝ նավարկության անվտանգության և միջազգային ծովային գործունեության ապահովման, ծովային և օդային թիրախներին համատեղ հրետանային կրակ բացելու, վթարված նավին օգնություն ցուցաբերելու և այլ համատեղ գործողություններ։














