INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի Զինված ուժերի «թեժ գծի» փոխգործակցությունը դադարեցվել է, հետ է կանչվել նաև ռուսական Ռազմածովային նավատորմի ներկայացուցիչը, որը Թուրքիայում էր գտնվում Սևծովյան նավատորմի գործողությունները համակարգելու նպատակով: Տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Վերջինիս խոսքով` նախապես կայացված որոշման համաձայն` այսօր ընդհատվել են բոլոր տեսակի փոխգործակցությունները ՌԴ ՊՆ-ի և թուրքական զինված ուժերի միջև:














