Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները կընդլայնեն համագործակցությունը. Շոյգու

15

Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները կընդլայնեն համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի ուսումնական հաստատություններում ադրբեջանցի զինվորականների վերապատրաստման ոլորտում: Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը։ Հայտնում է TASS-ը:

«Մենք ձեզ հետ պատրաստել ենք 2018թ. ծրագիրը: Մենք հետագայում ևս կընդլայնենք այն ամենը, ինչը կոչվում է ռազմական համագործակցություն: Դա վերաբերում է և՛ շտաբային բանակցություններին, և՛ գլխավոր հրամանատարների մակարդակով շփումներին: Դա անկասկած, վերաբերում է կրթությանը: Մենք կընդլայնենք դա, ձեզ կառաջարկենք համագործակցության հավելյալ կետեր»,- նշել է Շոյգուն: