Չինաստանի բանկերի մեծ մասը հրաժարվում են գործառնություններ կատարել Ռուսաստանի վարկային կազմակերպությունների հետ: Տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՎՏԲ-ի առաջին փոխնախագահ Յուրի Սոլովյովի հոդվածը:
ՉԺՀ-ի ֆինանսական կառույցները նաև զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը երկրների միջև առևտրի սպասարկմանը: «Մեր (Ռուսաստանի և Չնաստանի) հարաբերություններն առանց դժվարությունների չեն ընթանում: Գլխավոր հիմնախնդիրը Ռուսաստանի բանկերի նկատմամբ ՉԺՀ-ի՝ համագործակցության զարգացումն արգելակող հակասական դիրքորոշումն Է: Այն դրսևորվել Է Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից պատժամիջոցների սահմանումից հետո»,- նշել Է Սոլովյովը:














