«Այժմ քննարկում ենք Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, այն դեռևս չունի հստակ ձևաչափ, դեռևս ընթանում են նախնական հանդիպումներ»,- հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անդան Յիլդիրիմը։ Փոխանցում է РИА Новости-ն։
Յիլդիրիմը հույս է հայտնել, որ այս տարվա ընթացքում կորոշվեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու սահմանները: