Ռուսաստանը սպառազինության մատակարարման ծավալով աշխարհում երկրորդն է. Պուտին

6

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը սպառազինության մատակարարման ծավալով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: Տեղեկացնում է BBC-ին:

Պուտինի տվյալների համաձայն՝ առաջին տեղում ԱՄՆ-ն է, որի բաժնեմասը զենքի համաշխարհային շուկայում կազմում է 29 տոկոս, իսկ Ռուսաստանի ցուցանիշը կազմում է 27 տոկոս: Առաջատար հնգյակում են գտնվում նաև Գերմանիան՝ 7 տոկոս, Չինաստանը՝ 6 տոկոս, և Ֆրանսիան՝ 5 տոկոս: Ռուսաստանը զենքի մատակարարման գլոբալ շուկայի առաջատարներից է և ամուր հաստատվել է երկրորդ հորիզոնականու,- հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահի տվյալներով՝ ռուսական սպառազինության մատակարարման պայմանագրերի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 49 միլիարդ դոլար, իսկ վերջին ժամանակներում ստորագրվել են 18 միլիարդ դոլարի երկարաժամկետ պայմանագրեր: