Ռուսաստանը շարունակելու է օգնել Սիրիայի իշխանություններին. Շոյգու

10

Ռուսաստանը չի կարող թույլ տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իր կամ դաշնակիցների տարածքներում սպառնալիքի տարածումն ու հետագայում էլ շարունակելու է օգնել Սիրիայի օրինական իշխանություններին: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Վերջին շրջանում զգալիորեն աճել է կրոնական ծայրահեղականության դրսևորումը՝ այսպես կոչված «Իսլամական պետության» հովանու ներքո։ Մենք չենք կարող թույլ տալ ահաբեկչության սպառնալիքի տարածումը Ռուսաստանի ու մեր դաշնակիցների տարածքներում»,-ասել է Շոյգուն։