Ըստ ռուսական «Կոմերսանտ» թերթի, Ռուսաստանը մտադիր է Հայաստանին մատակարարել Су-30СМ մարտական ինքնաթիռներ:
Նշվում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ երկրի ղեկավարությունը մինչև 2024 թվականը հետաձգել է Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2012թ., սակայն այդպես էլ ուժի մեջ չի մտել: Թերթի տեղեկություններով Ռուսաստանը մտադիր է գործարքը իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նստել է Су-30СМ-ի մեջ և կործանիչն անվանել լավագույններից մեկն աշխարհում:
Թերթը գրում է, որ Су-30СМ ձեռք բերելու Հայաստանի ցանկության մասին խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում «Էրեբունի» ռազմական օդանավակայանում Су-30СМ կործանիչի մեջ նստած լուսանկար է հրապարակել:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս անդրադարձել է ՍՈւ-30ՍՄ կործանիչների հնարավոր ձեռքբերման մասին քննարկումներին:
«Ես հուսով եմ, որ հնարավորինս արագ վերջնական եզրահանգման հնարավորություն կունենանք՝ հասկանալու համար ե՛ւ ռեսուրսները, ե՛ւ դրա հնարավոր օգտագործումը, եւ թե ինչպես դրանք կարող են բարձրացնել մեր բանակի մարտունակությունը: Այս պահին դրանք ավելի շատ պլաններ են, մտքերի փոխանակում»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը:
Նշենք, որ ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերման շուրջ պայմանագիր էր կնքել դեռևս նախորդ կառավարությունը 2012թ., սակայն ֆինանսական դժվարությունների արդյունքում պայմանագրի իրագործումը հետաձգվել էր մինչև 2024թ.: Բայց, ինչպես տեսնում ենք, ններկա իշխանությունները մտադիր են կյանքի կոչել ՍՈւ-30ՍՄ-երի ձեռքբերումը, ինչին կարծես թե խթանում է Ռուսաստանը:











