Ռուսաստանը մեկուսացվելու է, քանի դեռ չի հարգում այլ երկրների ինքնիշխանությունը. ՆԱՏՕ

4

Ռուսաստանը մեկուսացվելու է, քանի դեռ չի հարգում այլ երկրների ինքնիշխանությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն: Գրում է ՌԲԿ գործակալությունը:

«Մեր նպատակն է, որ Ռուսաստանը պատասխանատվությամբ գործի, հակված լինի համագործակցության, աշխատի միջազգային հանրության հետ հանուն ընդհանուր խնդիրների լուծման: Դրա համար, սակայն, Ռուսաստանը պետք է հետևի համընդհանուր կանոններին, հարգի այլ երկրների ինքնիշխանությունը, ներառյալ իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը, նույնիսկ եթե ՌԴ-ը համաձայն չէ այդ որոշման հետ»,- ասել է Վերշբոուն: