Մոսկվան շարունակելու է ակտիվորեն զարգացնել իր օտարերկրյա ռազմակայանները, այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
Itar-tass-ի փոխանցմամբ, Շոյգուն նշել է, որ իրենք զարգացնելու են Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում գտնվող իրենց ռազմակայանները:
Ռուսաստանցի նախարարը շեշտել է, որ ռուսական ռազմաօդային ուժերը տեղակայվել են նաև Բելառուսում և սկսել են թռիչքներ իրականացնել:
Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում՝ Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը, որը հագեցած է հզոր զրահատեխնիկայով և ունի 5000 հոգուց բաղկացած անձնակազմ:














