Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին՝ պահանջելով Արկտիկայից 1,2 մլն ք/կմ տարածք ճանաչել որպես ՌԴ տարածք

18

Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին՝ պահանջելով Արկտիկայից 1,2 մլն ք/կմ տարածք ճանաչել որպես ռուսաստանյան:

Ռուսաստանը մասնավորապես պահանջել է Լոմոնոսովի լեռնաշղթան, Մենդելեև-Ալֆայի բարձրավանդակը և  Չուկչի պլատոն:

Նշենք, որ Ռուսաստանը գործում է  Ծովային օրենքի մասին ՄԱԿ-ի 1982-ի կոնվենցիայի համաձայն. ըստ այդմ` որևէ երկիր կարող է 200 ծովային մղոն տարածք պահանջել` իր ցամաքից այն կողմ` տնտեսական գոտի ստեղծելու համար:

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանի պահանջած այդ տարածքներում վառելիքի մեծ պաշարներ կան: Միայն նավթի ու բնական գազի արկտիկական պաշարները այնտեղ գնահատվում է 30 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ 2002-ին Ռուսաստանը նման պահանջ արդեն ներկայացրել էր, սակայն մերժում էր ստացել ՄԱԿ-ից: