Ամբողջ աշխարհում նավթի գինը պատմական հակառեկորդ է սահմանում, գազի գինը գահավիժում է, մինչդեռ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը այս օրհասական համավարակի ժամականերում որոշել է չհրաժարվել գազի գինը բարձրացնելու որոշումից, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Ակնհայտ է, որ բարձրացված գազի գինը շղթայաբար ազդելու է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա և առաջացնելուէ է գնաճ: Ռուսաստանը ճգնաժամային վիճակում ոչ միայն չի աջակցում իր ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին, այլ իր այս որոշմամբ հավելյալ ռիսկեր է ստեղծում մեր տնտեսության համար: Դա արվում է չափազանց վատ տոնով:
Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն, ըստ էության, խոստովանեց, որ գազի թանկացումը պատասխան քայլ է Հայաստանում օրինականության հաստատմանն ուղղված գործընթացների», – ասաց պատգամավորը:











