Ռուսաստանը Արցախի հիմնախնդրի կարգավորման համար կշարունակի իր աշխատանքը. զեկույց

7

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը սերտորեն համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ և կշարունակի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին ասված է ՌԴ արտգործնախարարության՝ 2013թ.-ի ընթացքում գործունեության հիմնական ուղղությունների մասին զեկույցում։

«Համատեղ ջանքերի շնորհիվ ձեռք է բերվել հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումները վերականգնելու մասին սկզբունքային պայմանավորվածություն»: