Ռուսաստանը Ադրբեջանին «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգեր է վաճառում

11

Arms-expo.ru կայքից տեղեկանում ենք, որ «Կուրգանմաշզավոդ» գործարանն Ադրբեջանի համար սկսել է  2C31 ԻՀՀ «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգերի արտադրությունը: 

«Վենա» համակարգն առաջին անգամ ներկայացվել է 1997 թվականին, սակայն, ըստ աղբյուրի, այն ժամանակ պատվիրատու չի գտնվել: Եվ այժմ Ադրբեջանը 2C31 ԻՀՀ-ի առաջին պատվիրատուն է: Ադրբեջանը պատվիրել է 18 օրինակ:

Նշենք, որ «Վենա» համակարգը նախատեսված է կենդանի ուժի, հրետանակային և ականանետային մարտկոցների, հրթիռային համակարգերի, զրահապատ թիրախների, կրակային միջոցների և ղեկավարման կենտրոնների խոցման համար, որոնք տեղակայված են մինչև 13 կմ հեռավորության վրա: Այն կարող է ինքնուրույն հետախուզական գործողություններ իրականացնել թե ցերեկը, թե գիշերը, փակ դիրքերից դիպուկ կրակ բացել առանց կրակային դիրքի նախնական պատրաստության: