Regnum-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը ժամանակացույցի համաձայն Ադրբեջանին մատակարարել է վերջինիս պատվիրած Ми-35М ուղղաթիռների հիմնական մասը:
“Рособоронэкспорт” ընկերությունը հաղորդում է, որ ուղղաթիռների մնացած մասը ներկայումս արտադրման և թեսթավորման փուլում են: Մոտ ժամանակներս Ադրբեջան կառաքվի նաև ուղղաթիռների հերթական խմբաքանակը: Ընկերությունը նշում է, որ Ռուսաստանը Ադրբեջանին ամենամեծ քանակությամբ ռազմական տեխնիկա մատակարարողներից մեկն է:














