Ռուսաստանը 2015-ից Թուրքիային 6 տոկոս զեղչով գազ կմատակարարի

7

Անկարա կատարած մեկօրյա այցի շրջանակներում Պուտինի անակնկալները շարունակվել են: Բացի այն, որ ՌԴ առաջնորդը Թուրքիայի նախագահական պալատի պատվո զորախմբին թուրքերենով է ողջունել, նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսով է հանդես եկել:

Պուտինը տեղեկացրել է, որ կողմերը համաձայնվել են Թուրքիային մատակարարվող գազի ծավալն ավելացնել 3 մլրդ խորանարդ մետրով:

«Մեր թուրք գործընկերների հետ էներգետիկ համագործակցության առումով կարող եմ ասել, որ հունվարի 1-ից գազի գինը որոշել ենք իջեցնել 6 տոկոսով: Այդ ուղղությամբ քննարկումները շարունակվելու են»,- ասել է նա: